շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժությունների

Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ զորավարժությունների

Ադրբեջանը մարտի 2-ին հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո զորավարժություններ կանցկացվեն տեղանքի, քարտեզների, տեղանքի մակետների վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, ինչպես նաեւ հաշվարկների, ժամանակավոր ցուցանիշների հստակեցմամբ ու համապատասխան մարմինների հետ որոշումների իրականացման ստուգմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Զորավարժությունները կտեւեն մինչեւ մարտի 6-ը: 

  • Կիսվել: