երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ադրբեջանը մինչ օրս ապացույցներ չի ներկայացրել. Սուրեն Պապիկյանը՝ սահմանին կրակոցների վերաբերյալ Բաքվի մեղադրանքների մասին

Ադրբեջանը մինչ օրս ապացույցներ չի ներկայացրել. Սուրեն Պապիկյանը՝ սահմանին կրակոցների վերաբերյալ Բաքվի մեղադրանքների մասին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին պարբերաբար տարածվող կեղծ տեղեկություններին, թե հայկական զինված ուժերը իբր սահմանի տարբեր հատվածներում կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հայկական կողմն ապացույցներ չի ներկայացնում, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները կեղծ են, Սուրեն Պապիկյանը նշեց. 

«Քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Իսկ մենք չեղած բանի ի՞նչն ապացուցենք»։ 

 

  • Կիսվել: