կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը  հրետակոծել է Այգեպարի մանկապարտեզը (լուսանկարներ)

Ադրբեջանը հրետակոծել է Այգեպարի մանկապարտեզը (լուսանկարներ)

Այսօր գիշերը Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին թեժ մարտերի ընթացքում Ադրբեջանը  հրետակոծության է ենթարկել բնակավայրեր։  Հրետակոծվել է Այգեպարի մանկապարտեզը։ 

Image may contain: one or more people, people standing and indoor

Image may contain: one or more people

 

Image may contain: indoor

Վերջին լուսանկարում նույն մանկապարտեզ է մեկ շաբաթ առաջ՝ մինչև հրետակոծությունը։

Հիշեցնենք՝ այս  գիշեր՝ 03։40-ի սահմաններրում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ,  սակայն թեժ մարտերի արդյունքում հետ է շպրտվել։ Ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

Տավուշի մարզպետը կոչ է արել մարզի բնակիչներին պատսպարվել ապաստարաններում։

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ մարտերը թուլացել են։

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

  • Կիսվել: