ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը հայտարարել է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի մասին

Ադրբեջանը հայտարարել է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի մասին

Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին: Այս մասին ասել է Ադրբեջանի գերիների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, տեղեկացնում է ՌԻԱ նովոստին:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ադրբեջանի Հանրապետությունը կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների եւ ձերբակալվածների փոխանակման գործընթացին»:

Նշենք, որ հայ գերիներին ռազմական շքերթում ցուցադրելու տեղեկությունը կեղծ է։

  • Կիսվել: