շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը հայկական կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածում․ Զգոն և ուշադիր եղեք․ՊՆ մամուլի խոսնակ

Ադրբեջանը հայկական կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածում․ Զգոն և ուշադիր եղեք․ՊՆ մամուլի խոսնակ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և լոսանկար հրապարակել։

«Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում և ստորաբաժանումներում կորոնավիրուս է տարածվել։

Այս ապատեղեկատվությունը տարածում են տարբեր հայկական խմբերում։

Կոնկրետ սա տեղադրվել է արցախյան խմբերից մեկում, որը շատ արագ հեռացվել է խմբի ադմինի կողմից։

Խնդրում ենք նման բովանդակությամբ նյութերի հանդիպելիս չտարածել և անհապաղ հայտնել խմբերի ադմիններին։
Եղեք զգոն և ուշադիր»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: