շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանը Երևանին է հանձնել ևս 95 հայ զինծառայողի դի. ՀՀ ՊՆ-ն հաստատում է

Ադրբեջանը Երևանին է հանձնել ևս 95 հայ զինծառայողի դի. ՀՀ ՊՆ-ն հաստատում է

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատեց, որ Ադրբեջանի կողմից ևս 95 զինծառայողի դի է հանձնվել հայկական կողմին: Դիերը հանձնվել են սեպտեմբերի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:

Թորոսյանը հայտնեց նաև, որ նրանց թիվը ԱԽ–ի հայտարարած 207 անհայտ կորածների թվի շրջանակում է։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարություն էր տարածվել, որում նշվում էր, որ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

  • Կիսվել: