հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը ձախողել է իր պատերազմական ստրատեգիան՝ մի քանի ամայի տարածք վերցնելու համար Ադրբեջանը և Թուրքիան այդքան մասշտաբային պատերազմի չէին գնա` նրանք նկրտումներ ունեին ՀՀ տարածքի նկատմամբ. ՊՆ ներկայացուցիչ

Ադրբեջանը ձախողել է իր պատերազմական ստրատեգիան, որովհետև մի քանի ամայի տարածք վերցնելու համար Ադրբեջանը և Թուրքիան այդքան մասշտաբային պատերազմի չէին գնա, ջանք և ռեսուրս չէին գործադրի, նրանք ի սկզբանե տարածքային նկրտումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պատերազմը մի քանի գյուղի համար չի, այս պատերազմը մեր լինելիության պատերազմ է, թշնամու նպատակը մեզ վերացնելն է: Իսկ մեր բանակի ձեռքբերումը այս ամենի ֆոնին չկորսված Հայրենիքն է, այն է, որ մեր զինվորը կռվելով մեզանից անգամներ մեծ թվաքանակով բանակի հետ չի պարտվում, շարունակում է պայքարել, իսկ մեր բանակը զինվում ու վերազինվում է»,- նշել է Հովհաննիսյանը:

  • Կիսվել: