ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանը ԱԹՍ-ով  թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ Շուշան Ստեփանյան

Ադրբեջանը ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները․ Շուշան Ստեփանյան

Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։  Այս մասին հայռտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

"Տուժածներ չկան",- նշում է նա։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ՊՆ մամուլի խոսնակը  հայնել էր, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։

Հիշեցնենք՝ Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հայկական կողմից կորուստներ չկան: Թեթև վիրավորում են ստացել 2  ոստիկան և 3 զինծառայող։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից  յոթ, 120մմ ականանետից 3 արկ։ Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաեւ անօդաչու թռչող սարքի եւ դիրքային կորուստ։

 

 

 
 
 
 

  • Կիսվել: