երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր․ ՊՆ

Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում․ հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր․ ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր:

  • Կիսվել: