չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանում էլի զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանում էլի զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանում էլի զոհեր կան, հայտնում է ՊՆ մամուլի նախկին խոսնակ, փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայնեց, որ գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացրել են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը: Տեսանյութը՝ ստորև։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

Հայկական կողմը զոհեր չունի։ Կա 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

 

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ  Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82մմ տրամաչափի ականանետից  յոթ, 120մմ ականանետից 3 արկ։ Վնասվել են բնակելի տներ: Տուժածներ չկան:

Ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաեւ անօդաչու թռչող սարքի եւ դիրքային կորուստ։

 
 


 
 

  • Կիսվել: