ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանում էլի հայ կին գերիներ կան. հայտնի է նրանց ինքնությունը. Զոհրաբյան

Ադրբեջանում էլի հայ կին գերիներ կան. հայտնի է նրանց ինքնությունը. Զոհրաբյան

Գիշերը` Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ գերեվարված Մարալ Նաջարյանը վերադարձել է Լիբանան:

«Էլի ունենք գերեվարված կանայք, որոնցից մեկը հաստատված գերի է` Էլզա Սարգսյան, ծնված 1945 թվանանին` Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Գերեվարվել է Շուշի քաղաքի մերձակայքում 2020 թվականի նոյեմբերի 11-ին, և երկու ենթադրյալ գերի կանայք` մայր և դուստր։ Թունյան Վարյա` ծնված 1934 թվականին Հադրութի շրջանի Պլեթանց գյուղում: Մնացել է աղջկա` 1966 թվականին ծնված Թունյան Անահիտի հետ: Հոկտեմբերի 8-ին, երբ գյուղն անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, նրանցից տեղեկատվություն չկա»,-Araratnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով` մոր և աղջկա հարազատները ենթադրում են, որ նրանք գերեվարվել են, սակայն ադրբեջանական կողմը դա չի հաստատում:

Araratnews.am-ի հարցին, թե ինչ փուլում է կին գերիների վերադարձը, Զոհրաբյանն ասաց, որ այդ հարցին ուղղակի չի կարելի պատասխանել, բայց հավաստիացրեց, որ նրանց վերադարձի հարցով զբաղվում են:

  • Կիսվել: