հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանում ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը

Ադրբեջանում ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը

Ադրբեջանում ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը:

1in.am-ի փոխանցմամբ, այս մասին  Ադրբեջանում «Կովկասյան հանգույց»-ի աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվել է Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը:
 
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սադիխովը հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից, և իբր հենց նա է հայերին փոխանցել Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ծրագիրը, որն էլ իր հերթին այն փոխանցել է հայկական կողմին:
 
Ադրբեջանցիներն իրենք չէին էլ կասկածում իրենց բարձրաստիճան զինվորականին, թուրքական հատուկ ծառայություններն են կարողացել բացահայտել նրան:
 
Տեղեկություն կա նաև, որ գեներալ Փոլադ Հաշիմովը նույնպես հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշում, հուլիսյան մարտերում ոչնչացվել է Սադիխովի դավաճանության պատճառով:

  • Կիսվել: