շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով. ՊՆ խոսնակ

Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Հարավային Կովկասում ԵԽ հատուկ ներկայացուցիչ Տայվո Կլարայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ըստ իրենց հետախուզության տվյալների, Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում Ադրբեջանի հետ սահմանին, և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն:
 
«Եթե նրանք հարձակվեն մեզ վրա, շատ կփոշմանեն»,-հայտարարել է Ալիևը՝ ցանկություն հայտնելով, որ իր այդ մեսիջը հասնի Եվրահանձնաժողովին:
 
Մեկնաբանելով այս հրապարակումը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը InfoPort.am-ին ասաց.
 
«Նման բան չկա: Այս հատարարություններն իրավիճակը ապակայունացնելու միտում ունեն: ՀՀ ԶՈւ-ն զբաղված է ամենօրյա պատրաստությամբ և լրացուցիչ որևէ գործողություններ չի կատարում»:
 
Ըստ Ստեփանյանի, ընդհակառակը` Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով, ինչին ՀՀ ԶՈւ-ն հետևում է բոլոր միջոցներով:
 
«Հակառակորդի որևէ շարժ աննկատ չի մնում»,- հավաստեց ՀՀ ՊՆ խոսնակը:

  • Կիսվել: