երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

՛՛Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: