ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ․ հունվարին. Razm.info

Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ․ հունվարին. Razm.info

2020թ․ հունվարի 1-31-ն ընկած հատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info֊ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 4 կորուստ, որից 1-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ը մահացել է անհայտ հանգամանքներում։

ՄԱՐՏԱԿԱՆ

Հունվարի 7-ի կեսօրին Ղազախի ուղղությամբ, ադրբեջանական կողմի պնդմամբ, հայկական գնդակից սպանվել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող շարքային Ֆարզալիև Ֆարզալի Ալիմյուրսալ օղլուն (Fərzəliyev Fərzəli Əli­mür­səl oğlu): Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ իրականացրել էր ինժեներական աշխատանքներ, իսկ հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել:

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ

Հունվարի 4-ին Սումգայիթում շմոլ գազից խեղդվել էր Ադրբեջանի ներքին զորքերի պայմանագրային զինծառայող 1984թ․ ծնված Բաբաև Ադըշիրին Նադիր օղլուն (Babayev Adışirin Nadir oğlu)։

Բաբաև Ադըշիրին Նադիր օղլուն (Babayev Adışirin Nadir oğlu)

Հունվարի 8-ի երեկոյան ինֆեկցիոն հիվանդությամբ զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո մահացել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Ալլահյարով Թեյմուր Ալլահի օղլուն (Allahyarov Teymur Allahi oğlu): Ալլահյարովը բանակ էր զորակոչվել Ադրբեջանի Իսմայիլլի շրջանից:

Ալլահյարով Թեյմուր Ալլահի օղլուն (Allahyarov Teymur Allahi oğlu)

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

  • Կիսվել: