հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի զորավարժություններից վտանգ չկա, որևիցե լարվածություն հայկական սահամնների՝ ոչ էլ Արցախի համար չի առաջացրել. Բալայան

Ադրբեջանի զորավարժություններից վտանգ չկա, որևիցե լարվածություն հայկական սահամնների՝ ոչ էլ Արցախի համար չի առաջացրել. Բալայան

Անհանգստանալու կարիք չկա, այդ գործելաոճը քանի տարի է արդեն գնում է, և մենք դրան պատրաստ ենք, որոշակի փոփոխութուն մեր մարտական պարտականության կրման վրա չկա, իհարկե, զգոնությունն ավելի բարձրացրել ենք, բայց որևիցե արտակարգ միջոցառում որպես այդպիսին չենք ձեռնարկել, որովհետև մենք ամեն ինչ միշտ սպասում ենք հակառակորդից։ Այս մասին  այսօր լրագրողների հետ զրույյցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին:

Նրա խոսքով՝ այդ զորավարրժությունը որևիցե լարվածություն հայկական սահամնների՝ ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ Արցախի Հանրապետության համար չի առաջացրել։

«Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու ես կարծում եմ հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մենք ունեցե՞լ ենք, թե ոչ տեղեկատվություն, որ զորավարժություն են անցկացնելու, իրականում որովհետև դա էլ շատ հետաքրքիր կլինի հակառակորդի համար, այն չհայտարարված էր։ Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին»,- ասաց նա:

Բալայանի խոսքով՝ եթե զգան, որ ՀՀ կամ ԱՀ անվտանգությունը նրանց գործողությունների կամ զորավարժությունների արդյունքում սպառնլիք կլինի, անմիջական և կանխարգելիչ միջոցներ տեղում կձեռնարկվեն առանց վարանելու: 

«Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դրա մասին քաջատեղյակ է, քանի որ մենք նախօրոք դրա մասին հայտարարել ենք»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այս պահի դրությամբ այդ զորավարժություններից վտանգ չկա, եթե վտանգ կլինի անմիջապես անհարժեշտ գործողություններ ձեռք կառնվեն․

«Հակառակորդի տեղաշարժի, շփման գծի փոփոխությունների, կատարվող ինժեներական աշխատանքների կամ տեխնիկայի մասով մենք ամենօրյա ռեժիմով վերահսկողություն ենք իրականացնում։ Այս պահին մենք չենք զգում, որ այդ զորավարժություններն անմիջական վտանգ են ներկայացնում ՀՀ-ի և Արցախի անվտանգության համար»։

  • Կիսվել: