Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները oգոստոսի 21-ին, ժամը 09:50-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։