չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
 

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: