հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դա դեմ է անգամ պատերազմի օրենքներին. ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից շտապօգնության մեքենայի թիրախավորման դեպքը

Դա դեմ է անգամ պատերազմի օրենքներին. ՀՀ առողջապահության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից շտապօգնության մեքենայի թիրախավորման դեպքը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

«Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:

Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն»,- ասված է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: