շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու փաստերով ՀՀ ՔԿ-ում հարուցվել է  ևս 7 քրգործ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու փաստերով ՀՀ ՔԿ-ում հարուցվել է ևս 7 քրգործ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու, Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է ևս 7 քրեական գործ, հայտնում են ՔԿ-ից:

Ինչպես արդեն հայտնել էինք, 2020թ. հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի և հայկական մարտական հենակետերի ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայից, ականանետերից և այլ զինատեսակներից արաձակած կրակոցների և դրանց հետևանքով պատճառված վնասների փաստերով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու հատկանիշներով հարուցվել էր 30 քրեական գործ, որոնցով կատարվում է նախաքննություն:

2020թ. հուլիսի 17-ին վերոնշյալ հոդվածների հատկանիշներով հարուցվել է ևս 7 քրեական գործ, որոնցով նույնպես կատարվում է նախաքննություն:

Այսպիսով՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտելու, Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության, հայկական մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել և քննվում է ընդհանուր 37 քրեական գործ, որոնցով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ:

 

 

  • Կիսվել: