Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ զինծառայողը չի հայտնվել ադրբեջանական վերահսկողության տարածքում
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ զինծառայողը չի հայտնվել ադրբեջանական վերահսկողության տարածքում և չի գերեվարվել։ Այս մասին նշված է երկրի ՊՆ հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր՝ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։