ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան. Սամվելյան

Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան. Սամվելյան

Երեկ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա նաև նշել է, որ Իսկ Վագիֆ Խաչատրյանի գործով դատարանի սահմանած ժամկետում  հայկական կողմը ներկայացրել է իր առարկություններն ու դիրքորոշումները։

 Հիշեցնենք, որ երեկ ՊՆ-ն հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Սակայն, հետագայում ՊՆ-ի հրապարակած տեսանյութից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները նրան գերեվարել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին  հուլիսի 29-ին  առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։  Նա Հայաստան էր գալիս Կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ՝ վիրահատության նպատակով:

  • Կիսվել: