հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի իշխանությունները փակուղային իրավիճակում են հայտնվել. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանի իշխանությունները փակուղային իրավիճակում են հայտնվել. Վաղարշակ Հարությունյան

Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները, Ադրբեջանի ներսում ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը փակուղային իրավիճակում է հայտնվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«2012-2013 թվականներից  մինչ այսօր Ադրբեջանի իշխանությունները  20 մլրդ-ից ավելի գումար են ծախսել բանակի վրա: Հասարակությանն իրավիճակը ներկայացրել են այսպես՝ դուք վատ եք ապրում, բայց մենք լուծում ենք Ղարաբաղի հետ կապված խնդիրը: Գալիս է ժամանակ, երբ պարզվում է, որ այդ բանակն ի վիճակի չէ լուծել որևէ խնդիր: Մյուս կողմից տեսնում ենք ընթացող ներքաղաքական պայքարը: Ստացվել է մի վիճակ, ինչ այժմ ունենք, այն է, նրանք չեն ցանկանում գնալ բանակցությունների, իրենք ընտրում են ռազմական ճանապարհը, որը չի ընդունում որևէ միջազգային կառույց, բազմաթիվ պետություններ: Ես ենթադրում եմ, որ սա բերելու է լուրջ փոփոխությունների Ադրբեջանի ներսում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

  • Կիսվել: