չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. Փաշինյան

Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները. Փաշինյան

Սահմանների ճշգրտման օրակարգ ունենք միայն նախկին Խորհրդային Միության մաս կազմած մեր հարևանների հետ, քանի որ Իրանի և Թուրքիայի հետ սահմանների հարցը Խորհրդային Միության ժամանակ է լուծվել. այս մասին ԱԺ-ում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ ավելի բարդ է Ադրբեջանի պարագան, բայց ինչպես ապրիլ-մայիսին, այնպես էլ հիմա համոզված եմ, որ Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները և ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին:

Այսօր անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական մի շարք սահմանային հատվածներում լրջագույն խոչընդոտ է  սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները մեկնարկելու համար: Կարծում եմ, որ չափազանց տրամաբանական է մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածում թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական ստորաբաժանումների սահմանային գծի նկատմամբ հայելային հետքաշումը՝ որպես ուղենիշ ունենալով Խորհրդային Միության ժամանակ փոխադարձ համաձայնեցված քարտեզները»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: