երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանի հանձնած մարմինների մոտ փաստաթղթեր են հայտնաբերվել. Ղուկասյանն անուններ հրապարակեց (տեսանյութ)

Ադրբեջանի հանձնած մարմինների մոտ փաստաթղթեր են հայտնաբերվել. Ղուկասյանն անուններ հրապարակեց (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում ասել է, որ Ադրբեջանի հանձնած 106 մարմիններից մի մասի մոտ փաստաթղթեր կան:

Նա նշել է, որ փաստաթղթեր են հայտնաբերվել մարմիններից 11-ի մոտ:

՛՛Զրահաբաճկոն՝ շարքային Գևորգյան Ա.Մ., Մկրտչյան Գոռ Սամվելի՝ 81 թիվ, Ավետիսյան Արսեն Արկադիի՝ Ստեփանակերտից, Ասլանյան Արամ, Ավագյան Մանուկ Ավետիսի՝ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր (տրակտորի պռավա): Խաչատրյան Սամվել (Արցախ բանկի քարտ) 1699 կոդ, մարմնի կոդն է: Սարգսյան Էդուարդ Արմենի (վարորդական վկայական), Շեկոյան Արթուր Վոլոդյայի (զինգրքույկ ՆԿ080509)՛՛.-ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարդացել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: