շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ ԶՈւ ձերբակալված պահեստազորայինի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ ԶՈւ ձերբակալված պահեստազորայինի դեմ

Քարվաճառում ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով»։

Հայ պահեստազորայինին Ադրբեջանի դատախազությունը ներկայացրել է որպես «դիվերսիոն խմբի» անդամ և հայտարարել, թե այդ «խմբի» դեմ քրեական գործ է հարուցվել մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:

ՀՀ ՊՆ հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել․ ''Նախորդիվ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն'':

 

  • Կիսվել: