ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ

ՀՀ արևելյան հատվածում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 15 զոհ:

Այս մասին Ազատությանը հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը: 

Նա նշեց, որ հակառակորդը չպետք է մտածի, որ հայկական կողմը կհաշտվի այդ իրավիճակի հետ, ՛՛Մենք պետք է մեկ անգամ և ընդմիշտ զարկ տանք և ուղիղ խոսենք մեր գործընկերների հետ՛՛,-ասաց նա:

Աղաջանյանն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսից սկսած ադրբեջանի ագրեսիայի արդյունքում հակառակորդն օկուպացրել է 41 քառակուսի կմ տարածք՝ 11 հատվածներում:

Հիշեցնենք նաև, որ ՊՆ-ն հայտնել է 12 զնծառայողի գերեվարման , երկու դիրքի կորստի մասին, երկվա ագրեսիայի արդյունքում էլ Ադրբեջանին հաջողվել էր մեկ-եկու կմթափանցել ՀՀ տարածք արևելյան ուղղությամբ, ինչպես նաև շրջափակել չորս հայկական դիրք:

Նա նաև հավաստեց, որ ՀՀ տարածքով որևէ միջանցք չի անցնելու, և ՀՀ սահմաններին ստեղծված ստատուս-քվոն չի պահպանվելու։
 

  • Կիսվել: