հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Զոհված Ալիսա Մելքոնյանն 44-օրյա պատերազմի մասնակից էր,  ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրը

Զոհված Ալիսա Մելքոնյանն 44-օրյա պատերազմի մասնակից էր, ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրը

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Ալիսան 44 օրյա պատերազմում ծանր վիրավորվել է, 3 ամիս չէր կարողացել քայլել, սակայն բուժում ստանալուց հետո կրկին վերադարձել է մարտական հերթապահության:

NEWS.am–ին հարազատները պատմեցին, որ Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016թ.–ին՝ եղբոր զոհվելուց հետո։ Ալիսան եւս մեկ եղբայր ունի, որը հաշմանդամություն ունի։

Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։  Ենթասպա Գագիկ Մելքոնյանը մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

 

  • Կիսվել: