չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանցիները ցանկացել են շրջանցել մեր դիրքը և դուրս գալ մեր թիկունք. Աստվածատուր Պետրոսյան

Ադրբեջանցիները ցանկացել են շրջանցել մեր դիրքը և դուրս գալ մեր թիկունք. Աստվածատուր Պետրոսյան

Ադրբեջանական ուժերը դիվերսիոն ներթափանցում էին պատրաստել մեր սահման: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքերով, ավտոմեքենայում, որն ադրբեջանական կողմը թողել ու հեռացել է, եղել են սպաներ ու երկու հատուկ նշանակության ջոկատայիններ. «Նրանք գիշերով հետախուզությունը կատարել էին ու ճշտում էին դիրքերը, թե որտեղից որ կողմից ինչ կրակոց կգա:

Մենք անտառի մեջ մի դիրք ունենք, որը 4 կողմից անհրաժեշտ պաշտպանություն ունի:

Ադրբեջանցիները ցանկացել են շրջանցել մեր այդ դիրքը և դուրս գալ մեր թիկունք: Դրա համար հայտնվել են մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա»:

Գեներալի խոսքերով, այն բանից հետո, երբ ադրբեջանցիները հասկացել են, որ չեն կարող իրենց ծրագիրը ծածուկ կատարել, որոշել են արդեն հրետանային ուժերով, տանկերով դուրս գալ մեր դիրքերի վրա. «Մեր ուժերը վաղուց էին կռահել, կարողացան շատ կարճ ժամկետում իրենց պլանը կատարել:

Հիշո՞ւմ եք Դավիթ Տոնոյանի խոսքը, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը նոր տարածքներ է կորցնելու, ցանկացած հարվածին տասնապատիկ հարված է պատասխան լինելու»:

  • Կիսվել: