հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանցի բանակցողներից մեկն ասել է՝ «հրամանի ենք սպասում, եթե հրաման ստանանք, ապա ներողություն կխնդրենք ու հետ կքաշվենք»․ մանրամասներ

Ադրբեջանցի բանակցողներից մեկն ասել է՝ «հրամանի ենք սպասում, եթե հրաման ստանանք, ապա ներողություն կխնդրենք ու հետ կքաշվենք»․ մանրամասներ

Ադրբեջանական կողմի հետ բանակցություններն անցնում են առանց ագրեսիայի ու լարվածության: Վարդենիսի խոշորացված համայնքի վարչակազմի ղեկավար Արամ Մելքոնյանը Sputnik.Armenia-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել բանակցություններից:

«Ադրբեջանցի բանակցողներից մեկն ասաց. «Մենք հրամանի ենք սպասում: Եթե հրաման ստանանք, ապա ներողություն կխնդրենք ու հետ կքաշվենք»: ... Վերին Շորժա համայնքի բնակիչներին մենք բացառապես ճշմարտությունն ենք ներկայացնում, քանի որ դիրքերը մոտ են և նրանք ինքները կարող են տեսնել և իմանալ՝ ինչ է կատարվում»,- պատմել է Մելքոնյանը:

Նա հայտնել է, որ գյուղում խուճապ չկա, բայց որոշակի լարվածություն է զգացվում: Մարդիկ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով և անհամբերությամբ սպասում են բանակցությունների ավարտին: 

Ավելի վաղ InfoPort.am-ը տեղեկացրել էր, որ այսօրվա բանակցություններին ռուսական կողմից առաջին անգամ կմասնակցի Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը։

  • Կիսվել: