հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից վերահսկվող տարածքում հայտնված հայ կոմբայնավարը վերադարձվել է հայկական կողմին

Ադրբեջանական ԶՈւ-ի կողմից վերահսկվող տարածքում հայտնված հայ կոմբայնավարը վերադարձվել է հայկական կողմին

Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեղ գյուղում կոմբայնավարը պատահմամբ հատել է սահմանը. ադրբեջանցիները պատանդ են պահել նրան:

  • Կիսվել: