հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջախաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջախաղացում․ Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած լինելու վիճակը ներկայացնում է առաջախաղացում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Քանի որ մի քանի տեղերում ադրբեջանական զորքն իր ծուղակն ընկած վիճակը ներկայացնում է առաջախաղացում, մի քիչ ծիծաղելի է, բայց այդպիսի իրավիճակներ էլ են լինում։ Հետևաբար, չեմ կարող ասել, թե Վահրամ Պողոսյանը կոնկրետ որ հատվածի մասին էր խոսում` ծուղակ ասելով»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում էր կատարել, որ հումանիտար զինադադար հայտարարելուց հետո հայկական կողմը պատրաստ է մարդասիրական միջանցք տրամադրել շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին։

  • Կիսվել: