չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Գիշերը Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը

Գիշերը Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Այս մասին  հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
 
«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։:

  • Կիսվել: