ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված Նարեկ Բաղդասարյանը Գառնիից էր

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված Նարեկ Բաղդասարյանը Գառնիից էր

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված Նարեկ Բաղդասարյանը NEWS.am-ի տեղեկություններով Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։

Նա ժամկետային զինծառայող էր։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմն այդ օրն ունեցավ 4 վիրավոր:

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին խախտել է Սոթքի ուղղությամբ հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 16:50-ից մինչեւ 21։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի, Սոթքի եւ Վերին Շորժայի հատվածում՝ կիրառելով նաեւ հրետանի եւ ականանետեր։ Հայկական կողմ ունի եւս երկու վիրավոր եւ մեկ զոհ։

 

  • Կիսվել: