հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանական մարտական դիրքերը ՀՀ ԶՈւ-ի կողմից գնդակոծվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական մարտական դիրքերը ՀՀ ԶՈւ-ի կողմից գնդակոծվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից:

՛՛Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել:

Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո՛՛,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: