հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

  Երեկ հայ–ադրբեջանական սահմանագոտում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած շարքային Պարույր Խաչատրյանի կյանքին, ում վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր, արդեն վտանգ չի սպառնում։ 

 Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը։
 

  • Կիսվել: