կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանական կողմը շարունակում է սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ․ Razm.info

Ադրբեջանական կողմը շարունակում է սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ․ Razm.info

Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակում են սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ՝ վտանգի ենթարկելով իրենց քաղաքացիներին:
 
Հոկտեբերի 8-ին արված արբանյակային լուսանկարում Ադրբեջանի Թարթառի շրջանի Ասքիպարա, Սահլաբադ և Դույարլու գյուղերն են, իսկ դրանց մեջտեղում 130մմ տրամաչափի Մ-46 թնդանոթի 3 մարտկոցի դիրք, ընդ որում դիրքերը փորվել են համեմատաբար վերջին ժամանակաշրջանում: Հրետանային մարտկոցներից մեկը Ասքիպարա գյուղի տներից մեկից տեղակայված է ընդամենը շուրջ 50մ հեռավորության վրա:
 
Ըստ էության այս դեպքում ևս սեփական գյուղերով շրջապատել են իրենց հրետանային դիրքերը՝ բնակչությանը դարձնելով վահան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: