հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանական կողմը գիշերային զորավարժություններ է անցկացրել շփման գծում

Ադրբեջանական կողմը գիշերային զորավարժություններ է անցկացրել շփման գծում

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային զորավարժություններ են անցկացրել շփման գծում: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է․

«Զորավարժությունների շրջանակներում ստորաբաժանումները տարատեսակ մարտական առաջադրանքներ են կատարել գիշերային ժամերին՝ տարբեր զենքերից կրակոցներ արձակելով ոչնչացրել են պայմանական հակառակորդին»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անցած ամիս հայտնել էր լայնածավալ զորավարժությունների ավարտի մասին, որին մասնակցել են 800 զինծառայող, ներգրավված է եղել նաև 100 միավոր հակատանկային տեխնիկա, տասնյակ հրետանային համակարգեր, ուղևորատար ուղղաթիռներ:

Հունիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղարը հատուկ զեկույցում շեշտել էր, որ Միացյալ Նահանգները դեռ անցած տարվա օգոստոսից կոչ է անում Ադրբեջանին առավել թափանցիկ լինել զորավարժությունների անցկացման հարցում՝ հավելյալ տեղեկություններ ներկայացնելով դրանց չափի և նշանակության մասին:

«Ըստ Վիեննայի համաձայնագրի, Ադրբեջանը պարտավոր էր տեղյակ պահել առնվազն մեկ լայնածավալ զորավարժության մասին, ինչը չի արել», - փաստել է Պետդեպարտամենտը «Սպառազինությունների վերահսկողության մասին» ամենամյա զեկույցում։

  • Կիսվել: