չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանական կողմը դիպուկահար կրակ է վարել հայկական սահմանային դիրքերի ուղղությամբ՝ նախազգուշացվել են հնարավոր հետևանքների մասին․ ՊՆ

Ադրբեջանական կողմը դիպուկահար կրակ է վարել հայկական սահմանային դիրքերի ուղղությամբ՝ նախազգուշացվել են հնարավոր հետևանքների մասին․ ՊՆ

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով շարունակում է պահպանվել հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Օրվա ընթացքում ադրբեջանական կողմը դիպուկահար կրակ է վարել հայկական սահմանային դիրքերի ուղղությամբ՝ փորձելով թիրախավորել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին։

Համապատասխան կապի միջոցներով ադրբեջանական զինված ուժերը նախազգուշացվել են հնարավոր հետևանքների մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: