հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանական կողմն ամրաշինական աշխատանքներ է կատարում՝ նպատակ ունենալով չեզոքացնել մեր դիրքերի գերակայությունն ու առավելությունը․ Դավիթ Տոնոյան

Ադրբեջանական կողմն ամրաշինական աշխատանքներ է կատարում՝ նպատակ ունենալով չեզոքացնել մեր դիրքերի գերակայությունն ու առավելությունը․ Դավիթ Տոնոյան

Ադրբեջանական կողմն ամրաշինական աշխատանքներ է կատարում՝ նպատակ ունենալով չեզոքացնել մեր դիրքերի գերակայությունն ու առավելությունը, դրա համար օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք։ Այս մասին այսպր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով այսօրվա զոհի մասին։

«Ես, հաշվի առնելով իրավիճակը և հուլիսյան դեպքերից հետո մեզ համար շատ ցավալի կորուստը, կխնդրեի բոլոր պատագամավորներին ու կառավարության անդամներին մեկ րոպե լռությամբ հարգել մեր զինծառայողի հիշատակը: Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանական կողմը, ունենալով վիրավոր, ահազանգեցին խնդրի վերաբերյալ: Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվոմ է համանախագահներին, հատուկ ներկայացուցիչը ևս տեղեկացված է: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չեն այս իրավիճակի զարգացումների նվազեցման որևիցե մեխանիզմ:

Այսօր ցավոք զոհ ունենք: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն իր մտահոգությունն է հայտնել, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, քանի որ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: