չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱԱԾ-ում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ

ԱԱԾ-ում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ

Տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Մասնավորապես, 2021 թվականին իրականացվել է ԱԱԾ հատուկ հանգույցի տեխնիկական համալրում` Կառավարության կողմից ձեռք բերված և Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված սարքավորումներով, ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվել ապահովել պետական մարմինների ինտերնետ հոսքերի բարձր արագությունը և կիբեռանվտանգության ապահովման ժամանակակից միջոցների կիրառումը»,- ասաց Հարությունյանը:
 

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով` հատուկ հանգույցը տեխնիկապես կազմված է ցանցային անվտանգության սարքավորումներից, որոնք իրական ժամանակում ապահովում են պետական մարմինների ինտերնետ հոսքերի հակավիրուսային պաշտպանությունը և կիբեռհարձակումների չեզոքացման գործառույթները:  

  • Կիսվել: