շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը հերքում է ՀՀ ադրբեջանցի "գործակալ" ներթափանցելու մասին լուրերը

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը հերքում է ՀՀ ադրբեջանցի "գործակալ" ներթափանցելու մասին լուրերը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց հայկական որոշ ԶԼՄ-երում տարածված լուրերն այն մասին, թե իբր ՀՀ տարածք է ներթափանցել ադրբեջանցի "գործակալ" և հանգիստ շրջում է երկրում, դեռ ավելին տեսանկարահանումներ անում և տարածում համացանցում։ 

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ ցանկացած տեսանյութ կարելի է մոնտաժել։ "Կարող ենք այնպես մոնտաժել, որ երևա, թե իբր ադրբեջանցի է խոսում և հրապարակել: Երկու տարի առաջ նույն տեսանյութն այլ անձի անունով արդեն հրապարակվել է: Մոնտաժված տեսանյութ է և նրա բովանդակությունը իրականությանը չհամապատասխանող, դրա վերաբերյալ մեր եզրակացությունը կտանք և կհանրայնացնենք",- նշեց Մարտիրոսյանը:

  • Կիսվել: