ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱԾ-ն ունի բավարար չափով տեխնիկական միջոցներ. Տիգրան Հարությունյան

ԱԱԾ-ն ունի բավարար չափով տեխնիկական միջոցներ. Տիգրան Հարությունյան

Ազգային անվտանգության ծառայությունը ունի բավարար չափով տեխնիկական միջոցներ. դրանց անընդհատ թարմացումը ու կատարելագործումը շարունակական բնույթ է կրում:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Ընդ որում, նաև տեղական արտադրողների և տեղական գիտական պոտենցիալն ենք օգտագործում: Հնարավորություն է ընձեռվում, որպեսզի  տեղական գիտական պոտենցիալը օգտագործվի և զարգանա»,- ասաց Հարությունյանը:
 
 

 

  • Կիսվել: