հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱԱԾ-ն սահմանային անցակետերում վերահսկողություն կիրականացնի զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու համար

ԱԱԾ-ն սահմանային անցակետերում վերահսկողություն կիրականացնի զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու համար

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է 2021 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարել: Իսկ ծառայության ժամկետը կսահմանվի 2 տարի:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կսահմանվի պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Տեղեկացնենք, որ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ է շրջանառության մեջ դրել «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման այս նախագիծը:

Պաշտպանության նախարարությունն առաջարկել է ոստիկանության պետին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին` պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով պահեստազորի սպայական կազմի զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը սահմանային հաղորդակցության ուղիներում:

  • Կիսվել: