ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անցկացվել են հետևակի մարտական մեքենայից հրաձգության պարապմունքներ

Անցկացվել են հետևակի մարտական մեքենայից հրաձգության պարապմունքներ

Զինծառայողների մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով 2-րդ զորամիավորումում անցկացվել են հետևակի մարտական մեքենայից հրաձգության պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան բերել մարտական վիճակի և հաջողությամբ խոցել վարժադաշտի թիրախները։

  • Կիսվել: