կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
9 տարում 50 000-ից ավելի քաղաքացի բանակում չի ծառայել առողջական և 10 000-ը՝ այլ խնդիրների պատճառով, 2 265-ը արտոնություն է ստացել. Հայկ Սարգսյան

9 տարում 50 000-ից ավելի քաղաքացի բանակում չի ծառայել առողջական և 10 000-ը՝ այլ խնդիրների պատճառով, 2 265-ը արտոնություն է ստացել. Հայկ Սարգսյան

Բազմաթիվ քաղաքացիներ ԶՈւ-ում չեն ծառայում առողջական խնդիրներ ունենալու պատճառով կամ պատրվակով. Պաշտպանության հանձնաժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը։

«2011-2019թթ.-ից 50 000-ից ավելի քաղաքացի առողջական խնդիրների պատրվակով չի ծառայել բանակում՝ որևէ դրամ չվճարելով և որևէ օր չածառայելով։ 9 տարիների ընթացքում՝ 2011-2019թթ.-ին, շուրջ 50 000-ից ավելի քաղաքացի չի ծառայել բանակում այլ՝ ոչ առողջական խնդիրներ ունենալու հիմքով։ 2 265 քաղաքացի չի ծառայել բանակում՝ օտարերկրյա բուհերում սովորելու արտոնությունով», - ասաց Սարգսյանը։

Պատգամավորը նշեց, որ բանակում չծառայելու համար դատապարտվել է չծառայածների 1 տոկոսից պակաս մարդ։ «Այսինքն՝ հայտնաբերվածների 1 տոկոսից քիչը», - ասաց նա։

«Մենք ունեցել ենք տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր չեն ծառայել որևէ պատրվակով, ունեցել ենք տասնյակ հազարավոր հայտնաբերված քաղաքացիներ, որոնցից դատապարտվել է ընդամենը 203-ը, նրանց մեծ մասը՝ պայմանական կամ մեկ տարի ժամկետով։ Փաստացի, նրանք խուսափելով՝ չեն դատապարտվել»,-ասաց նա։

  • Կիսվել: