ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
67,3 մլն դրամ ՊՆ-ին կառավարությունից՝ զինծառայող Մարտիրոս Քոչարյանի բուժումն Անգլիայում կազմակերպելու համար

67,3 մլն դրամ ՊՆ-ին կառավարությունից՝ զինծառայող Մարտիրոս Քոչարյանի բուժումն Անգլիայում կազմակերպելու համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց զինծառայության պարտականությունները կատարելիս վնասվածք ստացած Մարտիրոս Խաչիկի Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում բժշկական օգնության և սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին հատկացնել 67,3 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Մարտիրոս Քոչարյանի կողմից ներկայացվել են փաստաթղթեր առ այն, որ իր առողջական վիճակից ելնելով անհրաժեշտ է ևս 3 վիրահատություն՝ 6 (վեց) ամիս պարբերականությամբ:

Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 67.303,00 հազար դրամ՝ ներառյալ կեցության ծախսերը և ճանապարհածախսը՝ 3 անգամ Անգլիայի Լոնդոն քաղաք մեկնելու և վերադառնալու հաշվարկով: Կեցության ծախսերը հաշվարկված են բուժման յուրաքանչյուր փուլի համար մոտ 2 (երկու) ամսվա հաշվարկով:

  • Կիսվել: