ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
6,6 մլն դրամ աջակցություն՝ պատերազմում զոհված, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին

6,6 մլն դրամ աջակցություն՝ պատերազմում զոհված, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին

Կառավարությունը 6,6 մլն դրամ կհատկացնի՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Կառավարության նախկին որոշման համաձայն, միջոցառման շրջանակում ընտանիքներին հատկացվող ամսական 300 000 դրամի չափով օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022թ. դեկտեմբերի 20-ը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ մինչ այսօր քաղաքացիական անձանց շրջանում կան անհետ կորածներ և գերեվարվածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այդ իսկ պատճառով Կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացնի 6 մլն 600 հազ. դրամ։

Աջակցությունն ընտանիքներին կտրվի հունվար և փետրվար ամիսների համա

  • Կիսվել: