շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացել, անբավարար են ստացել․ Գեղամ Մանուկյանը՝ զինծառայողների ատեստավորման մասին

5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացել, անբավարար են ստացել․ Գեղամ Մանուկյանը՝ զինծառայողների ատեստավորման մասին

«Միայն ատեստավորմամբ զինված ուժերում զինծառայողների վարձատրությունը բարձրացնելու փորձերը համակարգային լուծում չեն, այդ առումով կարևոր ենք համարում բազային աշխատավարձի փոփոխության հարցը, որի շուրջ աշխատանք ենք իրականացնում»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ արդեն մեկուկես տարի  քննարկվում է զինծառայողների ատեստավորման որոշումը,  որ ատեստավորմամբ աշխատավարձ է բարձրացվում։

«Մինչև հիմա  ատեստավորմանը մասնակցել է 5908 զինծառայող։ Տպավորություն է ստեղծում իշխանությունը, որ զինծառայողների աշխատավարձը բարձրացել է։

5908-ից 2957-ի աշխատավարձը չի բարձրացել, անբավարար են ստացել։ Ոչ թե վատ զինծառայող են,  գիտելիքներն է պակաս, այլ հազար տեսակ պատճառներ կան։ Ատեստացիան բալանասը չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

  • Կիսվել: