շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

5-րդ զորամիավորումում ապրիլի 13-ին անցկացվել է գումարտակի կազմով մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը։ Այս մասին տեղեանում ենք ՀՀ ՊՆ մամուլի կենտրոնից:

Զորավարժության ընթացքում իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի ներդաշնակ գործելու կարողությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։ Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները։ 

  • Կիսվել: